Իրանն ու Ադրբեջանը խորացնում են իրենց էներգետիկ համագործակցությունը:
2025 թ. ամռանը Իրանը նախատեսում է Ադրբեջանից ներմուծել 140 ՄՎտ էլեկտրաէներգիա։
Այս քայլը տեղավորվում է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձևավորվող «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ընդհանուր նախագծի շրջանակում, որի նպատակն է սինխրոնիզացնել երեք երկրների էլեկտրական ցանցերը։ Նախագծային աշխատանքներն արդեն իրականացվել են իրանական ՛՛Monenko՛՛ ընկերության կողմից։
Այս իրադարձությունների ֆոնին առավել ակներև է դառնում Հայաստանի դիրքերի թուլացումը տարածաշրջանի էներգետիկ ճարտարապետության մեջ։ Եթե մինչ այժմ Հայաստանը դիտարկվում էր որպես ՛«Հյուսիս–Հարավ» միջանցքի հնարավոր ակտիվ դերակատար, ապա ներկայիս գործընթացները վկայում են, որ նոր էներգետիկ համակարգը ձևավորվում է առանց Հայաստանի գործուն մասնակցության։ Այս միտումը կարող է խորացնել Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիոն գործընթացներից։
Վահե Դավթյան